News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը սահմանամերձ Այգեպար և Սովսես գյուղերի մոտ երեք հայ պայմանագրային զինծառայողների սպանության միակ ականատես` Բերդի 27-ամյա բնակիչ Արկադի Եսայանն իր տեսածն ամբողջությամբ արդեն պատմել է քննչական մարմնին: Այդ մասին գրում «Հայկական ժամանակը»:

«Դեպքի մասին որեւէ բան պատմել չի համաձայնել, ասել է, որ դրա իրավունքն առայժմ չունի: Բայց հայ պայմանագրային զինծառայողներին սպանողներն իսկապե՞ս ադրբեջանցիներն էին, թե` միջադեպը տեղի էր ունեցել հայերի միջեւ: «էդ հաստատ ադրբեջանցիներ են եղել, մնացածը ասեկոսեներ են»,- պատասխանել է Արկադին: Նա հերքել է նաեւ, որ ապրիլի 26-ին ծառայակիցների հետ Բերդ քաղաք էր գնացել ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու նպատակով: «Լրիվ սուտ խոսակցություն ա»,- ասել է նա»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ