News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քուվեյթի պետության Ազգային ժողովի նախագահ Ահմադ աբդ ալ-Ազիզ ալ-Սաադունն ապրիլի 30-ին ընդունել է Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպան Չարչօղլյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել միջխորհրդարանական ոլորտում պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակը, ինչը նոր հիմքերի վրա կդնի երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ աշխատանքների հետագա խորացումն ու իրատեսական արդյունքների արձանագրումը: Այս կապակցությամբ Քուվեյթում Հայաստանի դեսպանը կարեւորել է Ահմադ ալ-Սաադունի այցը Հայաստան` նշելով, որ այն նոր էջ կբացի երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության պատմության մեջ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ կապերի հետագա խթանմանն ու խորացմանը: Քուվեյթում ՀՀ դեսպանը լուսաբանել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներն ու հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, անդրադարձել մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Քուվեյթի Ազգային ժողովի նախագահն իր հերթին  ողջունել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը բանակցային ճանապարհով հասնելու հայկական կողմի ջանքերը` նշելով, որ Քուվեյթի պետությունը մշտապես կողմ է եղել հարցի խաղաղ կարգավորմանը: Հանդիպման ընթացքում ալ-Սաադունը բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի եւ երկրի բարգավաճման գործում հայերի ունեցած դերը, ինչպես նաեւ հայտնել է Քուվեյթի պատրաստակամությունը համապատասխան քայլեր ձեռնարկել Հայաստանի` որպես բարեկամ երկրի հետ բազմաբնույթ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ