News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2012 թ. առաջին եռամսյակի միջին գներով կազմում է 55 327 հազ. դրամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա մարտի համեմատ նվազագույն սպառողական զամբյուղն էժանացել է 7.34 հազ. դրամով (կազմում էր 62 640 դրամ), սակայն դեկտեմբերի համեմատ թանկացել է մոտ 2000 դրամով (կազմում էր 53 288 դրամ):

Պարենայինն զամբյուղի արժեքը 2012 թ. մարտին կազմում է 31.2 հազ. դրամ:

Նվազագույն սպառողական զամբյուղը ներառում է սնդդամթերքի հետեւյալ նորմերը մեկ օրվա կտրվածքով` 355 գրամ հացամթերք, 100 գրամ միս (տավար), 200 գրամ կաթ, 10 գրամ կաթնաշոռ, 20-ական գրամ կենդանական եւ բուսական յուղ, 25 գրամ պանիր, 250 գրամ կարտոֆիլ, 300 գրամ բանջարեղեն, 200 գրամ միրգ, 50 գրամ շաքար, կես ձու, 30 գ ձուկ, 10 գ մարգարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ