News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2012թ.  հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 104.4 հազ.  զբոսաշրջիկներ, կամ 2011թ.  նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 9.0%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

2012թ.  հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 120 հազ. մարդ, կամ 2011թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 1.9%-ով:

Զբոսաշրջիկների թվի նվազումը հավանաբար պայմանավորված է անսովոր ցուրտ ու երկարատեւ ձմեռով եւ Նովրուզի տոներին իրանցի զբոսաշրջիկների թվի նվազմամբ: Վերջինս էլ հիմնականում պայմանավորված էր իրանական արժույթի` ռիալի գրեթե կրկնակի արժեզրկմամբ, ինչն էլ թանկացրել է նաեւ իրանցիների արտասահմանյան ուղեւորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ