News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դրական է պատասխանել 6 կուսակցությունների դիմումին` անհրաժեշտության դեպքում տրամադրել ընտրություններին մասնակցած այս կամ այն անձի տվյալները:

ՀՀԿ շտաբի պետի տեղակալ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, որ ԱԱԾ-ն այժմ ուսումնասիրում է տվյալները տրամադրելու տեխնիկական հնարավորությունները: «Կարծում եմ` վաղը մենք կունենանք վերջնական պատասխան:

Իրենք աշխատում են դրա վրա, որ ասեն, թե ինչպես կարող են անել»,- նշեց Հարությունյանը եւ հավելեց, թե Ազգային անվտանգության ծառայությունը պայման է դրել, որ յուրաքանչյուր ընտրվող անձ եւ կուսակցություն թուղթ են ստորագրելու եւ այդ տվյալներն օգտագործելու են միայն ընտրական վեճերի համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, Կոմկուսի եւ ՀԴԿ-ի ներկայացուցիչները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են Հայաստանից բացակայողների խնդրին: Հայտարարությունում ասվում է.«Միաժամանակ կարեւորելով ընտրությունների ժամանակ երկրից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը եւ նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից մենք դիմում ենք ՀՀ ԿԱ ԱԱԾ հետեւյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա  տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքերը անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու:

Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակներով` ա.  ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ. իրավախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս»: Հայտարարությանը միացել էր նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ