News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը ընտրողների ցուցակը կհրապարակի մայիսի 3-ին` օրենքով սահմանված ժամկետում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ցուցակների հրապարակումը մեկ օրով հետաձգվել է:

«Ընտրողների ցուցակը օրենսդրության համաձայն հրապարակվում է ընտրությունների օրվանից երեք օր առաջ, եւ անձնագրային ու վիզաների վարչությունը չի շրջանցել այդ դրույթը: Քվեարկությունից երեք օր առաջ ընտրողների ռեգիստր վարող լիազոր մարմինը տեղեկանք է տրամադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրողների թվի վերաբերյալ եւ այդ ժամկետն էլ խախտված չէ: ԸՕ-ով նախատեսված որեւէ ժամկետ չի խախտվել»,- նշեց վարչության պետը:

Հովհաննես Քոչարյանը նաեւ ուռճացված համարեց տեղեկությունները, թե անձնագիր չունեցող 8 հազար քաղաքացիներ անձնագիր են ստանալու:

«Ոչ թե 8 հազար, այլ 800: 18 եւ ավելի տարիքի անձինք առաջին անգամ դիմել են անձնագիր ստանալու, եւ որպեսզի հնարավորություն ստանան ընտրելու, բնականաբար անձագրավորման գործընթացը շարունակելու ենք: Ընդհանուր կանոնից որեւէ շեղում տեղի չի ունեցել»,- նշեց Հովհաննես Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ