News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք շարունակում ենք խաղաղություն պարտադրել: Այսօր` մայիսի 2-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով երկրի ազգային անվտանգությանը:

«Այս խնդիրը մեր պետության, Արցախի եւ ողջ հայության առջեւ նորովի ծառացել է Հայաստանի անկախացումից ի վեր: Անցած ժամկետում հսկայական գործ է արվել, ինչի արդյունքում ապահովվել է հավասարակշռություն հավանական հակառակորդի նկատմամբ: Կտրուկ հզորացվել է պետության պաշտպանական ներուժը: Այդ մասին երկար կարելի է խոսել, բայց ես կարճ ասեմ. մենք շարունակում ենք խաղաղություն պարտադրել: Սա է ամենամեծ եւ գլխավոր արդյունքը: Այս արդյունքը մենք պահպանելու եւ ամրապնդելու ենք: Զգոնություն ու զգաստություն, այդ հատկությունների թուլացում չի լինելու ոչ մի վայրկյան»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանի խոսքով, «մենք վաղն ունենալու ենք ավելի պաշտպանված, ավելի անխոցելի Հայաստան, ավելի ապահով քաղաքացի: Դրա համար անհրաժեշտ է բոլորիս ջանքերի համատեղումը, բայց առաջին հերթին՝ համախմբումը հայոց պետականության շուրջ, երբ հարցը վերաբերում է մեր գոյության հիմքերի հիմքին՝ անվտանգությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ