News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հարավում նախօրեին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, ով գազային ատրճանակից կրակել էր Հայաստանի քաղաքացու վրա: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՆԳ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունը:

Ըստ այդմ, միջադեպը տեղի է ունեցել Էլեկտրոլիտնի անցումում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են տարվել: Աշխատանքային բրիգադին մոտեցել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի տղամարդ եւ հարձակվել շինարարներից մեկի վրա: Նշվում է, որ նա մի քանի անգամ կրակել է Հայաստանի քաղաքացու վրա, ապա վիրավորել դանակով:

Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակվողին: «Բանվորը տեղափոխվել է հիվանդանոց հրազենային եւ կտրած վերքերով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ