News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լիտվայի վարչապետ Անդրյուս Քուբիլոսը Վրաստան կատարած այցի ժամանակ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին 15-րդ դարավերջի փաստաթուղթ էր նվիրել, որտեղ վրաց թագավորն անվանվել է նաեւ Աբխազիայի թագավոր:

Լիտվական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարության հետ Թբիլիսիում մայիսի 1-ին, իսկ վարչապետը նաեւ այցելել է արեւելքում գտնվող Քվարելյան թաղամասում Վրաստանի նախագահի տունը, որտեղ վերջինս անձամբ խաղող է աճեցնում: Սահակաշվիլին հյուրին հյուրասիրել է տնական գինով, հայտնել է «ՊԻԿ» հեռուստաալիքը, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ» թերթը: 

Մյուս տարի Լիտվան կղեկավարի ԵՄ-ը, եւ Սահակաշվիլին հույս է հայտնել, որ Վիլնյուսը կաջակցի իր երկրի` եվրոպական կառույցներում շուտափույթ ընդգրկմանը:

Ինչպես հաղորդում է Delfi-ն, ի նշան Վրաստանի տարածքային ամբողջականության` Լիտվայի լեզվի պետական հանձնաժողովի որոշմամբ Հարավային Օսիան պաշտոնապես կկոչվի  «Ցխինվալիի շրջան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ