News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր` մայիսի 2-ին, հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզի ընտրողների հետ:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, կուսակցության Աշտարակի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրել է, որ քաղաքականության մեջ է ոչ թե սեփական շահերից ելնելով, այլ` որպեսզի թույլ չտա, որ ժողովրդին խաբեն, որ ժողովուրդն իմանա, որ իր մասին մտահոգվում են: Այնուհետեւ ԲՀԿ ղեկավարը, հավաքվածների հետ զրուցելով հասել է հրապարակ, որտեղ հանրահավաք է կազմակերպվել:

Նշենք, որ Աշտարակի հանդիպումը առաջինը չէր Արագածոտնի մարզում ԲՀԿ-ի հանդիպումների շարքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ