News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում շարունակվում են տարածվել օտարատյացություն եւ հատկապես քրիստոնյաների դեմ թշնամություն սերմանող հայտարարություններ եւ գրառումներ։

Թուրքիայի հայտնի ֆուտբոլային «Ֆենեբահչե» ակումբի հակառակորդների կողմից սոցկայքերում տարածվել է «Ֆեներբահչե»-ի լոգոյի իմաստը «պարզաբանող» գրություն, որտեղ ակնհայտ թշնամություն է սերմանվում հրեաների, հույների եւ հայերի դեմ։

Գրության մեջ նշվում է, թե «Ֆեներբահչե»-ի լոգոյի ներսում պատկերված է Ալլահի դեմ դուրս եկած Նեմրութ (Բել) թագավորի 5 տերեւանի ճյուղը, որը նշանակում է, թե իրենք՝ Իսրայելի որդիները, գալիս են Նեմրութի ցեղից եւ մուսուլմանների արյունը խմելուց հագեցող խաչակիրներ են։

«Պատահական չէ, որ հայերի կողմից ստեղծված եւ շատ հայ նախագահներ ունեցած «Ֆեներբահչե»-ի լոգոյի մեջ ներառված են Հայաստանի դրոշի գույները՝ դեղին, կապույտ եւ կարմիր»,-նշվել է գրության մեջ՝ հիշատակվելով, որ «Ֆեներբահչե» խանութները նման են հունական խանութներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ