News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իտալական կապիտալով «Գոլդեն Գրեյպ Արմաս» ընկերությունը շարունակում է Արագածոտնի մարզում գինու եւ կոնյակի արտադրամասի հիմնման աշխատանքները: Սակայն ընկերության ծրագրերը հետաձգվել են: Ընկերությունը տնկում է նաեւ խաղողի այգիներ, զարկ է տալու ագրոտուրիզմին:

2011թ. հուլիսի կեսին տեղի ունեցած անբարենպաստ եղանակներից հետո էական վնաս է հասցվել սպասվող բերքի ծավալներին, փլուզվել է մոտ 150-200 մետր ցանկապատ, խափանվել է էլեկտրամատակարարումը` սյուների վայր ընկնելու պատճառով, այրվել է ենթակայանը, ինչպես նաեւ փլուզվել է կառուցվող արհեստական լիճը: 

Ծրագրի շրջանակներում կրկին ցանկապատվել է ամբողջ տարածքը, ձեռք է բերվել մոտ 30 միավոր գյուղտեխնիկա եւ մեքենաներ, մշակվել են հողատարածքները, որտեղ տնկվել է մոտ 350 հազ. խաղողի վազ եւ մոտ 7.5 հազ. պտղատու ծառ: Իտալական մասնագետների կողմից լիովին ավարտված են գործարանի շինության արտաքին աշխատանքները:

Ներկայումս ընկերությունում վերսկսել են գործարանի շինության ներքին աշխատանքները, ներկրված սարքավորումների տեղադրումը, ինչպես նաեւ համապատասխան հողային աշխատանքները:

«Գոլդեն Գրեյպ Արմասը» դիմել է ՀՀ կառավարությանը` երկարաձգել ներմուծված ներդրումային ապրանքների համար ավելացված արժեքի հարկի վճարման տարկետումը մինչեւ 2013 թ. փետրվարի 1-ը: Հարցը ներառված է ՀՀ կառավարության մայիսի 3-ի նիստի օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ