News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի անդամները տվյալ պահին զբաղված են իրենց անհատական կարիերայով եւ չեն պատրաստվում վերամիավորվել: Այդ մասին կալիֆոռնիական KROQ ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է խմբի ղեկավար, հայտնի երաժիշտ Սերժ Թանգյանը` վստահություն հայտնելով, թե «երբեւէ մենք կգրենք ինչ-որ բան միասին»:

System of a Down-ն առայժմ նոր ալբոմի վրա չի աշխատում: Մեզնից յուրքանչյուրն առանձին ինչ-որ բան է անում: Չեմ կարծում, որ դրա ետեւում ինչ-որ բան կա, կյանքում ոչինչ հավերժ չէ:  Տվյալ պահին մենք միայն վայելում ենք միմյանց ներկայությունը համազգային շրջագայությունների ժամանակ»,-ասաց նա:

Իր քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությամբ հայտնի երաժիշտը, ցեղասպանության թեման չի շրջանցել նաեւ այս անգամ:

Թանգյանը նշել է, որ «քաղաքական զարթոնքը տեղի է ունեցել պատանեկան տարիներին»: Հենց այդ ժամանակ է նա հասկացել «ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ժխտման ողջ երեսպաշտությունը» եւ երկար է մտածել, թե «ինչպես է ճշմարտությունը զսպվում աշխարհաքաղաքական շահերի եւ քաղաքական կապիտալի համար»:

Նշենք, որ Թանգյանի անհատական` «Harakiri» ալբոմը թողարկվելու է հուլիսի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ