News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հեռարձակողների եվրոպական միությունը տուգանել է Հայաստանին` Բաքվում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, EBC-ի լրատվամիջոցների հետ աշխատանքի գծով տնօրեն Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը հայտնել է, որ նման որոշում կայացվել է Հեռուստատեսային խորհրդի եւ ռեֆերենտային խմբի կողմից` գործն ուսումնասիրելուց հետո: Արդյունքում Հայաստանը պետք է մուծում կատարի մրցույթի համար, նաեւ դրա 50 տոկոսի չափ տուգանք վճարի:

Նիբերգ-Ֆրանկենհաուզերը չի նշել մուծումի չափը: Բացի այդ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է ցուցադրի մրցույթի եզրափակիչը` «ուղիղ եթերում եւ առանց ընդհատումների», իսկ մերժման դեոպքում «կարող է զրկվել  2013 թ. մրցույթին մասնակցելուց»:

«Գոյություն ունի կանոնակարգ, եւ որոշակի ժամկետից հետո երկիրը, ով ցանկություն  կհայտնի մասնակցել մրցույթին, չի կարող փոխել իր որոշումը»,-ասել է Նիբերգ Ֆրանկենհաուզերը` ընդգծելով, որ հենց այդպես է եղել Հայաստանի դեպքում. հրաժարվելու մասին հայտարարել են, «երբ բոլոր ժամկետներն անցել էին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ