News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, թե ընտրությունների քարոզարշավն, ըստ էության, միակ առիթն է, որը երեւանաբնակներին մղում է դեպի մարզեր:

«Այսինքն՝ գյուղը հիշում են այն ժամանակ, երբ գյուղացու քվեն իրենց պետք է: Եվ սկսվում է «առաքյալների» հոսքը դեպի գյուղ: Ով ասես որ այս օրերին չի հայտնվում գյուղական անհրապույր ու կիսաքանդ ճանապարհներին՝ սկսած երկրի նախագահից, վերջացրած աշխարհին «բենթլիների» ու «լեքսուսների» պատուհանից նայող օլիգարխներով եւ ասֆալտի վրա մեծացած ինտելիգենտիկներով:

Նրանք բոլորը, գյուղացու դարդով տապակվողի դեմքով, գնում են մարզեր, խեղճ գյուղացու ուղեղը լվանում իրենց անմիտ ճառերով ու անիրականանալի խոստումներով, երբեմն անգամ լսում նրա դարդն ու ցավը եւ վերադառնում մայրաքաղաք: Բայց գյուղ գնացողների այս բանակը, մեզ հասած լուրերով, այս անգամ ցնցված է վերադառնում գյուղերից:

Տարբեր ճամբարներում գտնվող անձանցից շարունակ լսում ենք, որ գյուղն ու գյուղացին այնքան աղետալի վիճակում են, այնքան չքավոր ու խեղճ, այնքան կոտրված ու անհույս, որ անգամ մայրաքաղաքաբնակների այս անտարբեր բազմության զգացմունքներն են շարժել: Մեր զրուցակիցներից մեկն, օրինակ, ասաց, որ երբ մոտ 10 տարի առաջ ինքը շրջել է գյուղերով, այսքան ողբերգական տեսարանների ականատես չի եղել, եւ կարծում է, որ այս տարիների ընթացքում մի քանի անգամ գյուղացու կենսամակարդակն ընկել է:

Մեր՝ քչով գոհացող, ամեն ինչի հարմարվող ու շատ քիչ բողոք ունեցող գյուղացին այս անգամ զարմացնում է կուշտ ու կուռ հռետորներին՝ բողոքում է, ընդվզում, պատգամավորացուների դեմքերին շպրտում իր դժգոհությունը: Ամեն կերպ ցույց է տալիս, որ դժգոհ է այս չինովնիկների աշխատանքից, որ նրանց ապաշնորհության պատճառով է ինքը վատ ապրում: Նաեւ հասկացնում է, որ իր համբերությունն էլ սահման ունի»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ