Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունքի «Ճիչ» նկարը Նյու Յորքի Sotheby`s աճուրդում բացարձակ ռեկորդ է սահմանել` այն վաճառվել է 119 922 500 դոլարով: Գնորդի անունը դեռեւս հայտնի չէ:
Վաճառված կտավը պահպանված հեղինակային 4 բնօրինակներից մեկն է, որոնք ստեղծվել են տարբեր տեխնիկաներով: Տվյալ տարբերակը կատարված է գունամատիտով, այն պատկանել է նորվեգական միլիարդատեր Փեթեր Օլսենին, հաղորդում է rbc-ն:
80 միլիոն դոլար գնահատված նկարն աճուրդի էր հանվել նախկին տիրոջ կողմից Sotheby`s-ի աճուրդում 2012 թվականի մայիսի 2-ին: «Ճիչի» մյուս երեք տարբերակները պատկանում են նորվեգական թանգարաններին:
Նախկինում ամենաթանկ նկարը Պաբլո Պիկասսոյի «Մերկը, կանաչ տերեւները եւ կուրծքը» նկարն էր, որը 2012 թվականին Նյու Յորքի Christie`s աճուրդում վաճառել էին 106,5 միլիոն դոլարով:




























