News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.39
EUR
431.95
RUB
7.72
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտադիր է ուժեղացնել արձագանքն այն մարտահրավերների նկատմամբ, որոնց հետ վերջին ժամանակներս բախվում են կազմակերպության անդամ երկրները: Այդ մասին, Աստանայում, այսօր` մայիսի 3-ին, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` ներկայացնելով կազմակերպության Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) նիստի արդյունքները:

Նրա խոսքով, նիստում խոսքը եղել է «այն միջոցառումների մասին, որոնք մենք պետք է ձեռնարկենք`ուժեղացնելու համար  համատեղ արձագանքը այն մարտահրավերներին, որոնց բախվում են պետությունները»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հաղորդել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, պատվիրակությունների ղեկավարները քննարկել են  ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ծագած սպառնալիքի դեպքում ՀԱՊԿ-ի անդամ երկրներին ռազմա-տեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմները»:

Բացի դրանից, ըստ նրա` Աստանայի նիստում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառուցման, նախապատրաստման եւ ուժերի ու միջոցների կիրառման, Կենտրոնական Ասիայի տարածքում հավաքական անվտանգության զորքերի խմբավորման ստեղծման մասին հարցեր, ինչպես նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ռազմական  ներուժի մեծացումը եւ նրանց հագեցումը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով:

«ՊՆԽ-ի նիստում քննարկվել է հակաօդային պաշտպանության  համակարգերի կատարելագործումն ու զարգացումը, նաեւ ՀԱՊԿ-ի խաղաղարարական ուժերի հնարավորությունների մեծացումը եւ դրանց նախապատրաստումը: 2012թ. Ղազախստանի տարածքում նախատեսված են  ՀԱՊԿ-ի  խաղաղարարական ուժերի առաջին ուսումնավարժանքները, դրանց նախապատրաստումն արդեն սկսվել է», - ասել է Զայնետդինովը:

Բացի դրանից պաշտպանության նախարարները քննարկել են եւ հավանություն տվել Հավաքական  անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանի օրակարգի նախագիծը, որը նվիրված կլինի Հավաքական անվտանգության համաձայնգրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին:

Նիստում պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ վերանայվել եւ քննարկվել է զբաղվող կազմակերպության անդամ-պետությունների ներկայացուցիչների խորհրդատվության նախագիծը` արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի վերաբերյալ` 2012 թվականի երկրորդ կիսամյակից մինչեւ 2013 թվականի առաջին կիսամյակը:

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին` Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախաշեմին, որը տեղի կունենա Մոսկվայում` մայիսի 15-ին: Նիստին մասնակցել  նաեւ հայկական պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ