News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն, այսօր՝ մայիսի 3-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին, արտահայտել է իր հարգանքը լրատվամիջոցների աշխատակիցների քաջության նկատմամբ եւ ընդգծել նրանց էական դերը ժողովրդավարության զարգացման գործում:

«Ես հիանում եմ ճշմարտությունն ասելու ձեր անվախ ջանքերով: Մենք կապրեինք լրիվ այլ աշխարհում, եթե չլիներ հզոր անկախ մամուլը», - ասել է Միյատովիչը խոսելով Թունիսից, որտեղ նա մասնակցում է մամուլի ազատությանը նվիրված միջազգային համաժողովին: «Աշխատանքը կատարելիս՝ ռիսկի տակ դնելով Ձեր անվտանգությունը եւ նույնիսկ կյանքը, դուք շարունակում եք խիզախորեն կատարել ձեր առաքելությունը»:

«Այս պահին, երբ մենք նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը, կան բազմաթիվ լրագրողներ, որ ճաղերի ետեւում են, իսկ շատերն էլ դեռեւս սպասում են արդարադատության», - շեշտել է նա:

«Ես կշարունակեմ հորդորել կառավարություններին, որպեսզի լուծեն լրագրողների նկատմամբ բռնությունների բոլոր դեպքերը եւ դադարեցնեն մեղավորների անպատժելիությունը՝ մեր տարածաշրջանը լրատվության համար ավելի լավ ու ավելի անվտանգ տարածք դարձնելու համար: Ես կշարունակեմ հակադրվել սահմանափակողական օրենքներին եւ գործելաոճերին, որոնք լռեցնում են առցանց եւ ոչ առցանց լրատվամիջոցների անկախ եւ քննադատական ձայները:

Թվային հեղափոխությունը եւ համացանցի ժամանակակից տեխնոլոգիաները փոխել են ձեր մեթոդները, բայց ոչ թե ձեր աշխատանքի էությունը: Դրանք լուրերի հավաքումն ու փոխանակումը ավելի են արագացրել եւ հեշտացրել, սակայն դրանք չեն վերացրել մասնագիտական հետաքննող լրագրողության անհրաժեշտությունը»,-ընդգծել է Միյատովիչը:

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի,   Ամերիկյան Նահանգների կազմակերպության ու Մարդու իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովի` ազատ մամուլի հարցերով երեք այլ հատուկ զեկուցողների հետ միասին, վաղը մասնակցելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված համաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ