News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախընտրական այս արշավը նախորդից տարբերվում է ինչպես երկիրն ու երկինքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միավորված հայեր» կուսակցության առաջնորդ Ռուբեն Ավագյանը` նշելով, որ գոհ է ավարտվող նախընտրական արշավի ընթացքից` չնայած որոշ բացասական երեւույթների:

Նրա խոսքով, քարոզարշավի ժամանակ վախի մթնոլորտ էր նկատվում. «Այսօրվա դրությամբ երկրում դադարել է գործել ուժի օրենքը, որին փոխարինել է վախի մթնոլորտը: Մարզերում գաղափարական արժեքները փոխարինված են նյութական արժեքներով»:

Ավագյանը գոհունակություն հայտնեց ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի լուսաբանման կապակացությամբ: Նա նաեւ նշեց, որ տվյալ պահին կուսակցության անդամները լավատեսորեն են տրամադրված, եւ բոլորը շատ բարձր տրամադրություն ունեն. «Ես համոզված եմ, որ անկախ ամեն ինչից, ժողովուրդը մեզ հասկացավ եւ գիտակցեց, որ խորհրդարանն օլիգարխների տեղը չէ: Շատերն են զանգահարում եւ ասում, թե մեզ դիտում են որպես երրորդ ուժ, որի օգտին պատրաստ են քվեարկել»:

Եթե «Միավորված հայեր» կուսակցությունը խորհրդարան չմտնի, ապա, ըստ Ավագյանի, իրենք կպայքարեն, որպեսզի Ազգային ժողովը համապատասխանի իր կոչմանը:

Նշենք, որ «Միավորված հայերի» համամասնական ցուցակում 29 անուն է ընդգրկված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ