News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի միջազգային պահուստները 2011 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, աճել են շուրջ 67 մլն ԱՄՆ դոլարով եւ տարեվերջին կազմել շուրջ 1932.5 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թ. տարեկան հաշվետվության մեջ: Նշենք, որ 2012 թ. մարտի դրությամբ միջազգային պահուստները նվազել են մինչեւ 1.7 մլրդ դոլար: 

ԿԲ հաշվետվության մեջ նշված է, որ ԿԲ-ն հավատարիմ է մնացել նվազագույն ռիսկերով պահուստների հնարավորինս բարձր եկամտաբերություն ապահովող քաղաքականությանը:

ՀՀ միջազգային պահուստների եկամտաբերության վրա բացասաբար են անդրադարձել Եվրոյի գոտու, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի աննախադեպ ցածր տոկոսադրույքները: Այսպես` եվրոյի գոտու եւ ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի եկամտաբերությունները նվազել են, իսկ Գերմանիայի եւ Նիդեռլանդների պարտատոմսերի եկամտաբերությունը գրանցվել է նույնիսկ զրոյից ցածր մակարդակի վրա: Ըստ ԿԲ հաշվետվության` ԿԲ-ն իր ներդրումներն իրականացրել է միայն բարձր վարկանիշ ունեցող եւ ռիսկերի նկատմամբ քիչ զգայուն գործիքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ