News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ - 2012» երգի մրցույթի նախաշեմին աճում է այն հյուրընկալող երկիր Ադրբեջանի նկատմամբ ուշադրությունը, հատկապես` երկրում մարդու իրավունքների պահպանման վիճակի առումով: Այդ մասին գրում է գերմանական «Der Spiegel» թերթը: Գերմանիայի ԱԳՆ-ի գաղտնի զեկույցում քննադատվել են այդ երկրում  «պետական բռնությունները»:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում` կովկասյան այդ պետությունում, որտեղ բանտարկյալները ենթարկվում են դաժան վերաբերմունքի, խորհրդարանական բանավեճերը  «գործնականորեն անհնար են», իսկ ընդդիմության գործունեությունը «զգալի սահմանափակված է» այն միջոցառումների օգնությամբ, որոնք ներառում են անգամ «պետական բռնություններ»:

Այնուամենայնիվ, դա այն երկիրն է, որտեղ մայիսի 26-ին կայանալու է  «Եվրատեսիլ - 2012»-ը, ինչը Եվրոպայի ամենախոշոր հեռուստատեսային իրադարձությունն է:  Հազվադեպ է Ադրբեջանի բռնապետ-կառավարիչ Իլհամ Ալիեւի վարչակարգը միջազգային այսպիսի ուշադրության կենտրոնում լինում, ինչպես հիմա, երբ 42 երկրի երաժիշտներ պատրաստվում են հանդես գալ մրցույթում: Եվ հազվադեպ են այդ երկրի մասին կարծիքներն այսպես կտրուկ տարբերվել:

2010թ. Իսրայելի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Էֆրահիմ Սնեն հայտարարել էր, որ Ադրբեջանը Կովկասում «առաջընթացի եւ արդիականության խորհրդանիշն է», ինչից հետո Իսրայելը մուտքի իրավունք ստացավ Ադրբեջանի ավիակայաններ, ինչը կարող է օգտագործվել Իրանին ռազմական հարված հասցնելիս:

Մաֆիային հավասար

Երբ եվրոպացիները նայում են Ադրբեջանին, գլխավոր բողոքը մարդու իրավունքների ոտնահարումն է: Ամերիկյան ռազմավարներն ավելի պրագմատիկ մոտեցում են ցուցաբերում: 2012թ. Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ 1,6 մլրդ դոլարի զենք գնելու գործարքը նրանց ավելի է հուզում, քան Գերմանիայի ԱԳՆ-ի զեկույցում  նշված  «ակնհայտ քաղաքական ենթատեքստով 7 բանտարկյալների» վիճակը:

2009թ. Բաքվում ԱՄՆ դասպանատան` Պետդեպարտամենտ ուղարկված հեռագրում Ադրբեջանի նախագահին համեմատել էին «Կնքահայրը» ֆիլմի մաֆիայի պարագլուխների հետ:

Սակայն Ադրբեջանը Գերմանիա մատակարարվող հում նավթի յոթերորդ մատակարարն է, Արեւմուտքն իր կենսական պաշարներն ստանում է ադրբեջանական աղբյուրներից: Ալիեւը ինչ-որ մեկուսացած նավթային երկրի նախագահ չէ: Նրա երկիրը Եվրախորհրդի անդամ է եւ պետք է  ենթարկվի  Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռներին:

Քանի որ Ալիեւը լուրջ կապեր ունի մայրցամաքում, նրա հակառակորդները  դժգոհություն հայտնելու միայն մեկ ասպարեզ ունեն` Բաքվում փոփ երաժշտության փառատոնը: Ֆոլքեր Հերեսը` Գերմանիայի «ARD» հեռուստացանցի ծրագրերի տնօրենը, որին մեղադրել էին քաղաքական  միամտության մեջ, ասում է, որ Մոսկվայի «ARD» ստուդիան, որը պատասխանատու է լուսավորության համար, իրավիճակը վերահսկողության տակ է պահում: Նրանք կլուսաբանեն Ադրբեջանում մայիսի 26-ի նախօրեին կատարվող չարաշահումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ