News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Մոնբելյար քաղաքի Անատոլ Ֆրանսի անվան քոլեջի ղեկավարությունը թուրք ծնողներին խնդրել է  «չչափազանցնել»  Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված ծաղրանկարի պատմությունը: Այդ մասին հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությանը:

Ծնողների եւ թուրքական «COJEP Internationale» ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը քոլեջի ղեկավարությունը խորհուրդ է տվել ծնողներին «չար նպատակներ չորոնել», եւ հայտարարել, որ ճգնաժամն առաջացել է ուսուցչի ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, ով դասարանի համար ծաղրանկար է ընտրել:

Ըստ քոլեջի ղեկավարության, ուսուցիչը պարզապես վերցրել է այդ նկարը ինտերնետից, բաժանել աշակերտներին` նրանց  հանձնարարելով բացատրել նկարը եւ եզրակացնել, թե ինչու Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, քոլեջում  վերջերս աշխարհագրություն եւ պատմություն դասաժամին ուսուցիչը աշակերտներին ներկայացրել է մի ծաղրանկար, որի մեջ պատկերված է եղել բեղավոր մի մարդ, ով կքած տանում է մարդկային կմախքներով լի մի պարկ, որի վրա գրված է. «Թուրքիա»։ Մարդկային կմախքներին վերեւը նշված է «Հայոց ցեղասպանություն»։ Կմախքներով լի պարկի կողքը կանգնած մի մարդ, ով խորհրդանշում է Ֆրանսիան, պարկից հանել եւ ցուցադրում է մարդկային գանգերից մեկը։  Ծաղրանկարի ձախ կողմում մի սար է պատկերված, որի գագաթին պարզված է Եվրամիության դրոշը, որի ուղղությամբ մարդիկ են շարժում։

Թուրք աշակերտները տանը պատմել են կատարվածի մասին: Ծնողները բողոք էին ներկայացրել Ֆրանսիայի կրթության նախարարությանը եւ արտասահմանցիների իրավունքների պաշտպանության կազմակերպությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ