News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական քարոզարշավը բավականին ակտիվ է անցել՝ չնայած որ տարբերվել է ֆինանսական ծախսերի համեստությամբ։ Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար  Ռուբեն Թովմասյանը։

Ըստ նրա՝  նախընտրական քարոզարշավի կարեւոր ձեռքբերումներից է եղել այն, որ հանդիպումների ընթացքում ընտրողների դեմքին ժպիտ է հայտնվել, իսկ աչքերում՝ լավ կյանքի հույս։

«Խորհրդարանական ընտրություններից մեր սպասումները բավականին մեծ են։ Հիմք ունենք ենթադրելու, որ Կոմկուսը կստանա  ընտրողների ձայների  10 - 15%-ը։ Կոմկուսի ներկայիս նախընտրական քարոզարշավը տարբերվում էր ակտիվությամբ, որն ուղեկցվել է ընտրազանգվածի աջակցությամբ, եւ եթե երկրում անցկացվեն ազատ, արդար ընտրություններ, ապա մենք կստանանք ձայների  առնվազն  10%-ը», - նշել է Թովմասյանը։

Հայաստանի Կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակում կա 75 անուն։ Առաջին եռյակն է՝ ՀԿԿ-ի ԿԿ-ի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը,  Միասնական առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ,  Հայրենական արտադրության միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը, ՀԿԿ-ի Երեւանյան քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին։ Քարոզարշավը կավարտվի կեսգիշերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ