News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 3-ին, ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունին եւ առաքելության շտաբի ղեկավար, ԱՊՀ գործկոմի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային:

Սերժ Սարգսյանը ողջունել է ներկայանալի կազմով Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող Համագործակցության անդամ պետությունների դիտորդներին եւ վստահություն հայտնել, որ արդյունավետ աշխատանք կիրականացնեն:

«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր երկրում լավ ընտրություններ անցնեն՝ ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, որպեսզի դրանց արդյունքները վստահություն ներշնչեն ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ մեր գործընկերներին: Մեզ համար դա շատ կարեւոր է»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտորդական առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում գտնվող ԱՊՀ 173 դիտորդները, ովքեր աշխարհագրական տեսանկյունից ներառում են Համագործակցության անդամ գրեթե բոլոր երկրները, մեծ կարեւորություն են տալիս մայիսի 6-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, ինչը, նրա համոզմամբ, Հայաստանի եւ նրա նախագահի քաղաքականության նկատմամբ մեծ հարգանքի վկայությունն է:

Վլադիմիր Գարկունը բարձր է գնահատել ընտրություններին ընդառաջ ՀՀ ԿԸՀ-ի աշխատանքը, նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը լուրջ եւ կարեւոր բարեփոխումների է ենթարկվել, նախընտրական քարոզչության իրենց մոնիթորինգի արդյունքներով մինչ այժմ արձանագրվել է հանգիստ, հավասարակշռված ընթացք, ԶԼՄ-երի աշխատանքը եւս այդ առումով դրական է համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ