News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի Վելիկո Տրնովո քաղաքի «Սվ. Կիրիլ ի Մեդոդիյ» համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, մայիսի 2-3-ին, տեղի է ունեցել Ազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանություն` մարդկության դեմ ամենաարյունալի հանցագործություն 97-րդ տարելից» թեմայով: Այն իր տեսակի մեջ առաջինն էր Բուլղարիայում:

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել բուլղար եւ հայ ազգի դասախոսներ ու ուսանողներ Սոֆիայից, Վելիկո Տրնովոյից, Վառնայից, Ռուսեից, Պլովդիվից:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Դեսպանն իր ելույթում շեշտել է, որ «1915-1917թթ. իրադարձությունները պլանավորված ցեղասպանություն էր Օսմանյան կայսրության կողմից, որի գերխնդիրն էր ոչնչացնել տեղի հայ ազգի բնակչությանը եւ յուրացնել այն ամենը, ինչ հազարամյակների ընթացքում կերտվել էր հայ ժողովուրդի կողմից»:

Գիտաժողովը վարում էր բուլղար պատմաբան, համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ դոկտոր Պլամեն Պավլովը: Հետաքրքիր զեկույցներով ընդգրկվել են նաեւ հայկական համայնքի եւ հայ եկեղեցու ներկայացուցիչները, մտավորականներ, պատմաբաններ, որոնք իրենց ելույթներում լուսաբանեցին Հայոց ցեղասպանության իրադարձությունները տարբեր տեսանկյուններից:

Միջոցառմանը ներկայացվել է նաեւ Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռավոր հարեւաններ Հայաստան-Թուրքիա» գիրքը` բուլղարերեն թարգմանությամբ: Միջոցառումն ավարտվել է Թավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությամբ:

Նույն օրը դեսպան Սհոյանը հանդիպել է Վելիկո Տրնովոյի քաղաքապետ Դանիել Պանովի հետ: Հանդիպման նպատակն էր ուշ միջնադարում կառուցված եւ 20-րդ դարի սզկբին փլուզված հայկական եկեղեցու հետագա ճակատագրի խնդիրը: Հողակտորը, որի մի մասի վրա գտնվում են եկեղեցու փլատակները` 2008թ. գնվել է բուլղար մի գործածարի կողմից: Ըստ ՀՀ դեսպանության եւ Վելիկո Տրնովոյի քաղաքապետի միջեւ ձեռք բերված համաձայնության` տեղի իշխանությունների եւ սեփանատիրոջ կողմից ձեռք կառնվեն միջոցներ հայկական եկեղեցու փլատակները քաղաքի պատմամշակութային հուշարձանի վերածելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ