News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը բացասաբար է անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան` մայիսի 2-ին հանդես գալով Ջեյմսթաունի հիմնադրամում:  Բրայզան հրապարակային քննադատության է ենթարկել Հարավային Կովկասում ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը, հաղորդում է TURAN գործակալությունը:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը շատ լավ է, եթե հասանելի է: Սակայն դա անհասանելի է, գումարած` դա բացասաբար է ազդում ղարաբաղյան խաղաղ գործընթացի վրա: Անկախ նրանից, թե որքան շատ էինք ցանկանում հայ-թուրքական մերձեցումը, մենք ոչինչ չստացանք»:

Անդրադառնալով Ղարաբաղի հարցով խաղաղ համաձայնագրին, Բրայզան ընդգծել է, որ ոչ մի խաղաղ համաձայնագրի պետք չէ սպասել, քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի զբաղվի  այդ հարցով «բավականաչափ բարձր մակարադակով»: Ադրբեջանական կառավարությունը «չի սկսի ռազմական գործողությունները, քանի դեռ վերջնականապես չկորցնի խաղաղ բանակցությունների նկատմամբ վստահությունը»:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ռազմական հակամարտությունների հետ կապված ռիսկերն աճում են. «Շատ տարիների ընթացքում մենք խոսել ենք Հարավային Կովկասում  երեք ռազմավարական շահերի մասին` անվտանգություն,  էներգետիկա եւ ներքին բարեփոխումենր: Բոլոր դրանք կարեւոր են եւ անհրաժեշտ է դրանց հետեւել, եթե ԱՄՆ-ն չի ցանականում կորցնել այդ տարածաշրջանը»,- կարծում է Բրայզան:

Ելույթից հետո ի պատասխան «Turan» գործակալության լրագրողի հարցին, Բրայզան ճշգրտել է, թե ինչ նկատի ունի «բավականաչափ բարձր մակարդակով» ասելով: Նա նշել է, որ հազիվ թե իրական է Սպիտակ տանը նախագահների հանդիպումը, առավել եւս, որ «դա նաեւ լավ չէ, եթե Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահը մասնակցում է այդ մակարդակի բանակցություններին. դա անհավասարակշռություն է  ստեղծում»: «Կարծում եմ, մենք թաղվել ենք կարգավորման գործընթացում, քանի որ երկու երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները միմյանց նկատմամբ վստահություն չեն տածում:  Եվ ես չեմ հավատում, որ վստահությունը ինքն իրեն է առաջանում:

Վստահությունը պետք է ստեղծել, եւ դրանում ես տեսնում եմ ԱՄՆ-ի դերը»,-ասաց նա` նշելով, որ պետքարտուղար Քլինթոնը պատրաստ է մասնակցել այդ գործընթացին,  ինչպես նաեւ Ռուսաստանի հետ երկկողմ դիվանագիտությանը` պարզեցման, ոչ թե ղարաբաղյան խաղաղ  գործընթացի մանիպուլյացիայի հարցում: «Այլ կերպ ասած` ղարաբաղյան կարգավորման հարցը պետք է բարձարացվի դիվանագիտական օրակարգ` պետքարտուղարի, իսկ երբեմն` նախագահի մակարդակով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ