News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բանակում որեւէ միջադեպ այսօր հնարավոր չէ թաքցնել: Այդ մասին, այսօր` մայիսի 4-ին, ասաց ՀՀԿ առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը` Երեւանում, մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք տեւական ժամանակ է` փակագծեր ենք բացում, եւ հենց այդ է, որ հանրության մեջ տպավորություն է ստեղծել, թե բանակում հանցագործություններն ավելի շատ են, քան նախկինում: 18 տարեկան տղամարդն ասեղ չէ, հնարավոր չէ թաքցնել, եթե նրա հետ որեւէ բան պատահի», - շեշտեց Սերժ Սարգսյանը:

«Մարդիկ սկսեցին գրել բանակի մասին, ինչը վատ չէ, եւ սկսեցին շահարկել բանակի թեման, ինչը վատ է: Բանակը պախարակելը դարձրին քաղաքական միջոց: Տարբեր կազմակերպություններ կան, որ բանակի մասին ինչ ասես գրում են: Բանակի մասին ցավում են`դրա համա՞ր են գրում: Պիտի կարողանանք լավը վատից տարբերել: Հոգսաշատ մարդուն տարբերել փնթփնթացող մարդուց», - ասաց նա:

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների միայն 2012 թվականի 4 ամսում բանակում զոհվել է 18 զինծառայող: Հասարակական բազմաթիվ կազմակերպություններ բանակի ղեկավարությանը մեղադրում են բանակում ստեղծված իրավիճակի, տեղի ունեցած դժբախտ դեպքերը թաքցնելու եւ մեղավորներին չպատժելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ