News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաք- համերգի ընթացքում փուչիկների պայթյունից տուժածների վիճակը բավարար է: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն այսօր` մայիսի 4-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայթյունից տուժածներին ացելելու ժամանակ:

Նախարարն ասել է, որ տուժածների վիճակն այս պահին գնահատվում է բավարար, ծանր այրվածքներով ու վնասվածքներով տուժածներ չկան: «Բոլոր տուժածներին ցուցաբերվել է մասնագիտացված բարձր մակարդակի բուժօգնություն, բոլոր մասնագետները հրավիրված են տներից հիվանդանոցներ: Տուժածներն ապահովված են դեղորայքով, եւ բուժսպսարկմամբ, եւ ես համոզված եմ, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում, ովքեր որ այսօր մնալու են հիվանդանոցներում, ապաքինված դուրս կգրվեն»:

Հարցին, թե կան արդոք տուժածներ, ում կյանքին վտանգ է սպառնում, Քուշքյանն ասաց, որ այդպսի տուժածներ չկան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետեւանքով նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 144 մարդ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց՝ 20, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ 20, «Նաիրի» բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 7 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: ԱԻՆ-ը ճշտում է վիրավորների թիվը:

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ