News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ոստիկանապետ գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը րոպեներ առաջ հրավիրել էր խորհրդակցություն:Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ոստիկանապետը համապատասխան ծառայությունների ղեկավարներին հրահանգել է  աշխատել ողջ գիշեր, ստուգել բոլոր վարկածները, անհապաղ միջոցառումներ ձեռնարկել միջադեպի համակողմանի եւ բոլոր ուղղություններով քննության, բոլոր հանգամանքների ի հայտ բերելու եւ կատարվածի ամբողջական պատկերը բացահայտելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետեւանքով նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 144 մարդ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց՝ 20, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ 20, «Նաիրի» բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 7 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: ԱԻՆ-ը ճշտում է վիրավորների թիվը:

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ