News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով  հոսպիտալացված 154 քաղաքացիներից  այս պահին Երեւանի տարբեր հիվանդանոցներում գտնվում է 94 հոգի, որոնցից`  25-ը` վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Նրա փոխանցմամբ` հիվանդների վիճակը բավարար է,  կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան: Ժամ առ ժամ հիվանդանոցներում գտնվողների թիվը նվազում է, քանի որ դուրսգրումները շարունակվում են:

«Մուրացան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ  Կամսար Պապինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց դիմել է 9 հիվանդ, որոնցից 7-ը սպասարակվել է ամբուլատոր, իսկ 2-ը` թոռ ու տատիկ, պառկած են պալատներում: Նրա փոխանցմամբ` 4 տարեկան 6 ամսական թոռնիկի մոտ թաթի կոտրվածք է, իսկ  45-ամյա տատիկի մոտ ձախ ոտքի սալջարդ է: Նրանք պառկած են տրավմատալոգիայի բաժանմունքում, կյանքին վտանգ չի սպառնում եւ հնարավոր է` այսօր դուրս գրվեն:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալաքյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  իրենց մոտ այժմ գտնվում է երկու հոգի`Ալեն Ալամշանյանը եւ Աննա Ալեքսանյանը, որոնց վիճակը բավականին լավ է, նորմալ է: «Մի քանի ժամ վիճակը կայունացնելուց հետո տեղափոխվել է վիրաբուժական բաժին, համապատասխան բոլոր կոնսուլտացիաները անցել են» ,- ասաց Նիկոլլալ Դալլաքյանը: Նրա փոխանցմամբ` երկուսի մոտ էլ 1-2 աստիճանի այրվածք է, չի բացառվում, որ Ալենը այսօր դուրս գրվի:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ