News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն իր կարեկցանքն է հայտնել Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին հանրահավաքի եւ համերգի ժամանակ փուչիկների պայթյունից տուժածներին, նրանց հարազատներին եւ մտերիմներին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին դեսպանատան մամուլի ծառայությունից, դիվանագիտական առաքելությունը շուտափույթ ապաքինում եւ հետագա բարեկեցություն է մաղթում տուժածներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ, որոնցից 69-ը օգնություն ստանալով դուրս են գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ