News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Այս շաբաթ նա ներկա է գտնվել Շարժայի եւ Դուբայի հայ համայնքների կազմակերպած միջոցառումներին: Մայիսի 2-ին կաթողիկոսը պատարագ է մատուցել Շարժայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մայիսի 4-ին նա օծել է  Աբու Դաբիում կառուցվող առաջին հայկական եկեղեցու հիմքերը:

Վեհափառը հովվապետական այցով կլինի նաեւ Իրանում, որտեղ կայցելի Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի թեմեր:

Թեհրանում նա կնախագահի միջեկեղեցական երխոսությանը նվիրված նիստում, որը նախաձեռվել է Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի ներկայացուցիչների կողմից  10 տարի առաջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ