News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի սահմանադրական դատարանն այսօր՝ մայիսի 5-ին, մերժել է 28 պատգամավորների ներկայացրած դիմումը, որով վերջիններս ՍԴ-ից պահանջում էին հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն կետերը, որոնց համաձայն արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները։ Դրանք, ըստ Ընտրական օրենսգրքի, հրապարակման ենթակա չեն:

Տեղեկացնենք, որ մայիսի 5-ին` խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, Հայաստանի Սահմանադրական դատարանը դռնբաց բանավոր ընթացակարգով քննել է ԱԺ 28 պատգամավորների կողմից ներկայացված միասնական դիմումի  հակասահմանադրականության մասին հարցը: Դատարանը մեկնաբանել է, որ օրենքների փոփոխությունները ընտրություններից առաջ կարող են թյուրըմբռնումների եւ այլ մեկնաբանությունների առիթ դառնալ:

Որոշումը վերջնական եւ ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը ԱԺ 28 պատգամավորներ դիմել էին ՍԴ` վիճարկելով ԸՕ-ի որոշ դրույթների սահմանադրականության հարցը, ըստ որոնց, չի կարելի հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ