News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ժամը 10.50-ի սահմաններում Նորք-Մարաշի թիվ 157 դպրոցում գտնվող 10/06 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ընտրությունը կատարելուց հետո նա հայտարարեց, որ քվերակել է «հանուն մեր ամբողջական ժառանգության, հանուն անցյալի եւ ապագայի»:

«Ես հավատում եմ մեր հայերենիքին, Հայատանի ժողովրդին, հայ քաղաքացուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության նախագահը հրաժարվել է գնահատական տալ ընտրությունների ընթացքին: Նա ամբողջական համալիր գնահատականը կտա մայիսի 7-ի երեկոյան: Օրվա ընթացքում կուսակցությունը գնահատական կտա ընտրախախտումների մասնին ստացվող ահազանգերին եւ փաստերին:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ խորհրդարանական ընտրություններից հետո ունենալու ենք նոր երկիր:

«Վաղը կարթնանանք բոլորովին նոր Հայաստանում: Ժողովուրդն է  տեր կանգնելու ձայներին, եւ մենք միասին ենք, սա մեր հայրնեինքն է  եւ վաղը մեր երկրում ենք արթանալու»:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հնարավոր է «Ժառանգությունը» կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ժառանգության» միակ դաշնակիցը Հայաստանի ժողովուրդն է եւ մենք ժողովրդի հետ ենք կազմելու մեծամասնություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ