News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ժամը 11.30-ի Կոտայք մարզի Առինջի թիվ 28/28 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել մեծամասնականով առաջադրված պատգամավորւթյան միակ թեկնածու, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառությանը:

Նա ընտրությունը կատարելու է գնացել ընտանիքի անդամների հետ: Քվեախցիկում ընտրությունը կատարելուց հետո քվեաթերթիկը քվեատուփ գցելու առաքելությունը Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է որդուն:

Գագիկ Ծառուկյանը ընտրությունների ընթացքը գնահատել է նորմալ` նշելով. «Պարզ է, որ պետք է թերություններ լինեն, սակայն արվում է ամեն ինչ, որ անմիջապես այդ թերությունները կարգավորվեն»:

ԲՀԿ առաջնորդը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Շարքային քաղաքացու կյանքում այս ընտրությունները փոփոխություն կմտցնեն: Բայց դա կախված է նրանից, թե որ կուսակցությունն առավել ձայն կհավաքի եւ ինչ իրավասություններ կունենա երկրում փոփոխություններ կատաելու համար:

Այսօր կարեւոր պայմաններն են փոփոխությունը, պայմանը եւ հնարավորուություննեը:

Բայց դա կարող է անել նա, ով տեղյակ է իրավիճակին եւ իրավասու է փոխել:

Ժողովրդին ասված է , որ իր ապագան որոշողը ինքն է: Իրենք պետք է այսօր բոլորը մասնակցեն ընրությանը, որպեսզի ապահովեն ազատ եւ թափանցիկ ընտրություններ»:

ԲՀԿ-ի նախագահը պատրաստվում է ամբողջ օրվա ընթացքում շրջել շտաբերում, «լսել, թե որտեղ ինչ խնդիր կա, որպեսզի անմիջապես կարգավորեն, փորձեն այնպես անել, որ լուրջ միջադեպեր չլինեն»:

Ընտրության արդյունքների մասին ԲՀԿ առաջնորդն ասել է. «Ինչ տոկոս էլ հավաքի Ծառուկյանը, դա չի նշանակում, որ Ծառուկյանը կկորի, կանհետանա: Ես այդ քաղաքական գործիչներից չեմ: Ծառուկյանը բոլորի մասին է մտածում, նա միայն իր մասին չի մտածում: Պետք է ժողովրդի մեջ կոտրել հիասթափությունը եւ սերմանել հավատ ընտրությունների նկատմամբ»:

Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին հարցին, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, թե դա պարզ կլինի խորհրդարանական ընտրություններից հետո:

Գործող իշխանության եւ կառավարության գործունեության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած քննադատությանը համամիտ լինելու մասին հարցին Գագիկ Ծառուկյանը չի պատասխանել` խորհուրդ տալով հարցնել հենց Ռոբերտ Քոչարյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ