News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ընթերցողներից ահազանգ է ստացել, որ Երեւանում այսօր` մայիսի 6-ին դժվարություններ են առաջացել բանկոմատներից կանխիկացման գործարք իրականացնելու դեպքում:

Մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ Երեւանի կենտրոնում իսկապես բանկոմատների մի մասը չի սպասարկում: Մասնավորապես` չէին սպասարկում բանկոմատները Հանրապետության հրապարակի հարեւանությամբ, բայց գործում էին Տիգրան Մեծ փողոցում «Երեւան Սիթի» սուպերմարկետի ներսում բանկոմատները;

«Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական սպասարկման բաժնի աշխատակիցը հերքեց, որ բանկոմատների հետ որեւէ խնդիր կա, սակայն չբացառեց, որ կաճատեւ խափանում հնարավոր է, ու դա զուգադիպել է մի քանի բակոմատների մոտ:

Փորձագետները չեն բացառում, որ ընտրակաշառքներ բաժանելու նպատակով բակոմատներից կանխիկացման գործարքներն այս օրերին մեծ ծավալ են ընդունել, ինչի հետեւանքով բակոմատներից մի քանիսը ժամանակավորապես չի սպասարկել: Ընդ որում` նման երեւույթներ արդեն առկա էին երեկ:

Տպել
Ամենաշատ