News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մալաթիա-Սեբաստիայում գտնվող թիվ 7/3 ընտրատեղամասում, ժամը 13-ի սահմաններում, կնոջ եւ երկու թոռնուհիների հետ քաղաքացիական պարտքն է կատարել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քվեախցիկ մտնելիս Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Ակնոցս դնեմ` հանկարծ սխալ մարդու չքվեարկեմ»:

Քվեարկություն կատարելուց հետո Քոչարյանը լրագրողներին ասել է, որ «հարցազրույցի հավես չունի»:

Հարցին, թե հանուն ինչի՞ է քվեարկում, նա պատասխանել է. «Ընդհանուր բառեր պետք է ասեմ»:

Ընտրություններից առաջ երկրորդ նախագահը քննադատել էր իշխանության եւ կառավարության գործունեությունը: Այդ կապակցությամբ լրագրողները հարցեցին, թե հնարավո՞ր է, որ երկրորդ նախագահը ձայնը տա ընդդիմության: Դիտարկմանն ի պատասխան, Քոչարյանը նշեց. «Անպայման ձեր այդ բաները պետք է մտցնեք»:

Քոչարյանն ասաց, որ ակնոցը հանել է եւ նորմալ քվեարկել է, բայց ափսոս, որ իրավունք չունի ասել, թե ում համար է քվեարկել, այլապես հաճույքով կասեր. «Ես քվեարկել եմ ծրագրերի համար»:

Ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին հարցին Քոչարյանը պատասխանել է հարցով. «Իսկ ուզո՞ւմ եք», ապա նշել, որ դեռ վերջնական որոշում չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ