News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ամբողջ տարածքում տեղական ժամանակով ժամը 20.00-ին ավարտվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը: Այս պահին ընտրատեղամասերը փակվում են, եւ սկսվում է ձայների հաշվարկը: Կեսգիշերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: 

Ակնկալվում է, որ յոթ, այսպես կոչված, փակ տեղամասերի (քրեակատարողական հիմնարկների), ինչպես նաեւ գյուղական բնակավայրերի ոչ մեծ ընտրատեղամասերի արդյունքները կստացվեն մատնանշված ժամկետից ավելի շուտ:

Հայաստանի խորհրդարանը ձեւավորվում է խառն ընտրական համակարգով՝ 90 պատգամավորներ ընտրվում են համամասնական համակարգով (կուսակցական ցուցակներով), 41-ը՝ մեծամասնական (միամանդատ տարածքներում)։ Ազգային ժողով անցնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-անոց արգելքը, քաղաքական դաշինքները` 7%-անոց:

Ներկայիս խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 9 քաղաքական ուժեր՝  ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ, Կոմկուս, ՀԴԿ եւ «Միավորված հայեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ