News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները որեւէ կերպ չեն ազդել Շտապօգնության աշխատանքների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա փոխանցմամբ` Երեւանի տարբեր ընտրատեղամասերից ստացել են 7 կանչ, որոնցից 2-ի դեպքում հոսպիատալացվել են «Արմենիա» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:

Ընտրատեղամասերից ստացած կանչերը հիմնականում կապված են ինքնազգացողության վատացման, ճնշման տատանումների, գլխապտույտի, հետ, քաշքշուկների հետ կապված կանչեր չեն գրանցվել:

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ «Շտապօգնությունը» օրական սպասարկում է մոտ 500-550 կանչ, այսօր  9.00-20.00-ի դրությամբ արդեն սպասարկել է 250 կանչ: Ինչպես միշտ,  «Շտապօգնության» կանչերի մեջ առաջին տեղը գրավում են սիրտ-անոթային հիվանդությունները, երկրորդ տեղը` սուր ռեսպիրատոր հիվանդությունները, իսկ երրորդը` վնասվածքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ