News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, այսօր` մայիսի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում գնացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում` հանձնելու իր բողոքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ինքը` Գալուստ Սահակյանը:

Նրա փոխանցմամբ`  բողոքը կապված էր Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ, ով ժամը 17.00-ի սահմաններում ակնհայտ քարոզչություն է արել, ինչը քրեորեն պատժելի գործողություն է, որովհետեւ Ընտրական օրենսգրքով արգելված է  քարոզչությունն ինչպես ընտրությունից մեկ օր առաջ, այնպես էլ ընտրությունների օրը:

Նրա փոխանցմամբ` Լեւոն Զուրաբյանը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հակաքարոզչություն է իրականացրել ՀՀԿ-ի դեմ, որն «Ընտրական օրենսգրքով «քրեորեն պատժելի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ