News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Լոռիի եւ Տավուշի մարզպետարաններն աշխատանքներ են տանում Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի «Տարածաշրջանները եւ միջտարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում» խորագրով համաժողովը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ: Այդ մասին նշված է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից կառավարություն ներկայացրած տեղեկանքում:

ՀՀ Լոռիի եւ Տավուշի մարզերը  Եվրոպական ռեգիոնների ասամբլեային անդամակցել են  2010թ. նոյեմբերի 10-12-ը Ստամբուլում կայացած համաժողովի ընթացքում:

Եվրոպական ռեգիոնների ասամբլեան միավորում է 33 երկրի 270 տարածաշրջան, այդ թվում` նախկին Խորհրդային Միության երկրների` Ռուսաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի։

Որպես անդամակցության վճար` հայկական մարզերը պետք է Ասամբլեային վճարեն 3005 եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ