News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւմուտք այիսի 7-ին, ժամը 18.15-ին նորից տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով հետցնցում, 7-8 բալ ուժգնությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10կմ խորության վրա:

Հայաստանի տարածքում այն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ` մասնավորապես Երեւանում 3 բալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:40-ին գրանցել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:  Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.380  եւ արեւելյան երկայնության 46.950:  Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության  վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` երկրաշարժի հետեւանքով տեղի են ունեցել ավերածություններ:

Նախնական տվյալներով` երկրաշարժը զգացվել էր նաեւ  Հայաստանի տարածքում 3-4 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ