News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին եւ Վրաստանի քաղաքացիներին շնորհավորանքներ է ուղարկել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Վ. Պուտինը համոզմունք է հայտնել, որ «Ռուսաստանի եւ Հայաստանի, ԱՊՀ-ի բոլոր անդամ պետությունների  քաղաքացիները միշտ կհարգեն ճակատայինների սխրանքը եւ թիկունքային աշխատողների ինքնանվիրումը, որոնք  նվաճեցին Հայրենիքի ազատությունը եւ վճռական ավանդ ներդրեցին Եվրոպան եւ աշխարհը ֆաշիզմից փրկելու պայքարում: Բարեկամության եւ փոխադարձ վստահության վաղեմի ավանդույթները, եղբայրական կապերը, վետերանների հանդեպ  խոր հարգանքը ցույց է տալիս ռուս-հայկական հարաբերությունների  գործընկերային եւ դաշնակցային  բնույթը: Այժմյան սերունդը արժանի լուման է ներդնում միջպետական փոխգործակցության արդյունավետ  ամրապնդման գործում»:

Ուղերձում նաեւ ուրվագծվում է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման շահերից ելնելով հետագա շարունակական համագործակցության զարգացման տրամադրվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ