News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2012 թ. մայիսի 4-ի դրությամբ, Հայաստանում փողի բազան կազմել է 589 մլրդ դրամ, որից 394.5 մլրդ դրամը կանխիկ փող է կենտրոնական բանկից դուրս: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ-ն:

Նշենք, որ ապրիլին եւ մայիսի սկզբին տեղի է ունեցել փողի էական աճ, ինչը հիմնականում պայմանավորված է նախընտրական ծախսերը սպասարկելու անհրաժեշտությամբ: Այսպես` մարտին փողի բազան կազմում էր մոտ 554 մլրդ դրամ, որից 361.5 մլրդ դրամն էր կանխիկ: Փաստորեն` միայն մեկ ամսվա ընթացքում կանխիկ փողի ծավալն աճել է մոտ 33 մլրդ դրամով (մոտ 84 մլն դոլար): Ընդ որում` կանխիկ փողի ծավալը մայիսի սկզբին գրեթե հավասարվել է նախաամանորյան շրջանում կանխիկ փողի ծավալին; Պատահական չէ, որ հենց ընտրությունների եւ դրան նախորդող օրերին մարաքաղաքի որոշ բանկոմատներ կանխիկացման գործարք չեն կատարել, ինչի մասին NEWS.amարդեն անդրադարձել է:

Կարճատեւ ժամանակահատվածում փողի քանակի նման աճը շրջանառությունում պարոնակում գնաճային լիցքեր, ինչպես նաեւ թուլացնում է դրամը: Սակայն, որպես կանոն, նման «բուռն» աճից հետո ԿԲ-ն այնուհետ ներքաշում է ավելցուկային դրամի մի մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ