News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) շնորհավորում է Հաղթանակի օրվա առթիվ եւ հայտարարում «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացման մասին:

Ակցիայի շրջանակում մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում, երկրորդ աշխարհամարտի վետերանները հնարավորություն կունենան անվճար զանգահարելու իրենց մարտական ընկերներին, հարազատներին եւ մտերիմներին` աշխարհի ցանկացած երկիր: Պաշտոնական միջոցառումներից հետո Հաղթանակի Զբոսայգում «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները շնորհավորելու են վետերաններին եւ առաջարկելու զանգահարել իրենց զինակիցներին, նրանց ընտանիքների անդամներին եւ շնորհավորել տոնի առթիվ:

«Ուրախ եմ «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորել Հայրենական Մեծ Պատերազմի բոլոր վետերաններին Հաղթանակի Օրվա առթիվ: “Զանգ զինակցին” տոնական ակցիայի անցկացումը մեր ընկերության համար դարձել է բարի ավանդույթ եւ շատ հաճելի է, որ այդ օրը յուրաքանչյուր վետերան կարող է հիշել հաղթանակները, կիսվել ուրախությամբ եւ շնորհավորել ընկերներին, նույնիսկ եթե նրանց բաժանում են հազարավոր կիլոմետրեր», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Զանգ զինակցին» տոնական ակցիան կանցկացվի 2012թ-ի մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգում մինչեւ ժ. 15:00-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ