News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում գրանցվել է միլիոնատեր Բիձինա Իվանիշշվիլիի կողմից ստեղծված ընդդիմադիր «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Այդ մասին հաղորդել է կուսակցության մամուլի ծառայությունը:

Ինչպես օրեր առաջ հաղորդել էր NEWS.am-ը, «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ստեղծվել է ապրիլի վերջին: Վրացական քաղաքացիությունից զրկված Իվանիշվիլին չի կարող ղեկավարել կուսակցությունը, այդ պատճառով հիմնադիր համագումարը կուսակցության նախագահ է ընտրել իրավապաշտպան եւ փաստաբան Մանանա Կոբախիձեին:

Մ. Կոբախիձեն խոստացել է, որ այս տարվա աշնանը կուսակցությանը կանդամակցեն Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ եւ իրենք  «կքշեն» այս իշխանություններին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Բիձինա Իվանիշվիլին, ում կարողությունները 2012 թվականին Forbes-ը գնահատել է 6,4 մլրդ դոլար, նախկինում զբաղվել է բիզնեսով Ռուսաստանում, իսկ 2000-ական թվականների վերջերին վերադարձել է Վրաստան: Մինչեւ վերջերս նա իրեն դնում էր քաղաքականությունից հետին դիրքերում եւ ընդհանրապես խուսափում հրապարակայնությունից: Սակայն 2011 թվականի աշնանը միլիարդատերը հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրության մասին, հանդես գալով ընդդեմ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ