News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր արտաքին քաղաքական դոկտրինի մասին, որտեղ սակայն ոչինչ չկա Հայաստանի,Ղարաբաղի, Ադրբեջանի մասին, փոխարենը կետեր կան Հարավային Օսեթիայի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի մասին: Այս մասին, այսօր` մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

«Մենք ընդհանրապես կարծես գոյություն չունենք: Արդյունքում մենք ունենում ենք մեզ վերաբերող խնդիրների վերաբերյալ մի կողմ քաշված Ռուսաստան, մյուս կողմից ակտիվ Թուրքիա, որն ուզում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ դառնալ: Եվ ունենում ենք լավ զինված, բայց իրեն վատ պահող Ադրբեջան եւ դեռ Իրանի հարցն էլ գումարվում է սրան»,-ասաց նա:

Այս ամենի գինն, ըստ ՆԺԿ ղեկավարի, հետեւյալն է. «հայ-թուրքական համահարթեցում, բացել սահմանն ամեն գնով, թուրքական ներդրումների ապահովում Հայաստան, Թուրքիայի կողմից Հայաստանից էլեկտրաէնեգիայի գնումից սկսած մինչեւ ռուսական երկաթգծերի բացում, որպեսզի կարողանան աշխատել: Այդ թվում նաեւ էրդողանի խոստումները, որը շուտով երեւի հայտնի կդառնա, որ պատրաստ է Հայաստանում 3-4 մլրդ դոլար ներդնել»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ