News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նման երկրներում պատերնալիզմը լավ է վաճառվում:. մնացած «իզմերը», ինչպես սոցիալիզմը, լիբերալիզմը եւ այլն, վատ են վաճառվում: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մայիսի 8-ի մամլո ասուլիսում:

«Մարդիկ նախընտրական ծրագրեր չեն կարդում», -նկատեց քաղաքագետը` հավելելով, որ գաղափարական ընտրությունը ենթադրում է  քաղաքական մշակույթի հասունություն: «Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կա գաղափարական հակադարձում: Մենք չունենք «ձախեր» եւ «աջեր». Այստեղ ասում են  «ես լավն եմ», «ես հոգ կտամ ձեզ մասին»: Եւ դա վաճառվում է: Ինչո՞ւ ուրիշ այլ բան հորինել: Այն կուսակցությունները, որոնք բարդ ձեւակերպումներով են խոսում, պարտվում են: Իսկ ո՞րն է ընտրողին ամենահեշտը բացատրելու ձեւը: Ինչ-որ բան նրան տալը», - նշեց քաղաքագետը`մեկնաբանելով ընտրողներին կաշառելու խնդիրը:

Ընդ որում նա նշել է, որ ընտրողների մի մասը, մոտավորապես ընդհանուր քանակի 3/4, չի կաշառվել: «Նրանք գիտակցաբար են տվել իրենց ձայները: Դա քիչ չէ մեր երկրի նման երկրի համար», - նշել է Իսկանդարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արտացոլո՞ւմ են արդյոք ընտրությունների արդյունքները հասարակության տրամադրությունը, փորձագետը ասաց, որ ուղղակի լցոնումները եւ կեղծումները ձայները հաշվելիս գլխավոր գործիքները չեն: «Նախընտրական քարոզարշավի վրա ծախսվել էին  միլիոնավոր դոլարներ, որպեսզի քվեարկողների ձայները նվաճեն: Ո՞ր հիմարը նման բան կանի, եթե խոսքը յուրաքանչյուր ձայնի կարեւորության մասին չէ», - նշել է քաղաքագետը:

Ըստ նրա ` կարելի է ասել, որ հասարակությանը հաջողվել է համոզել: «Հասարակության առանձին հատվածներում դժգոհություններ կլինեն, սակայն չեմ կարծում, որ ինչ-որ մեկը լուրջ կարծում է, որ քվեատուփերում ՀՀԿ-ի համար ավելի քիչ քվեաթերթիկներ են եղել, քան ՀԱԿ-ի», - եզրափակել է Իսկանդարյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ