News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

«Smart Country- թվային լուծումներ նորարար տնտեսության համար» խորագիրը կրող ամենամյա «ԴիջիԹեք Բիզնես ֆորումն» այս տարի տեղի կունենա հունիսի 15-16-ը` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ): 5-րդ ամենամյա ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:

Ֆորումի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news