News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Քարաբերդ գյուղի մոտ կբացվի ոսկու նոր հանքավայր: Ըստ «Էկոլուրի»` մայիսի 14-ին Քարաբերդի գյուղապետարանում կկազմակերպվեն լսումներ` ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ: Լսումները կազմակերպում է «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն:

Ի դեպ` այս ընկերությանը լիցենզիաների տրամադրման ընթացակարգերում ՀՀ Վերահսկիչ պալատը հայտնաբերել է մի շարք խախտումներ, ինչի մասին նշվել է 2010 թ. հրապարակված «Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության եւ ընդերքի օգտագործման նկատմամբ վերահսկողության (ընտրանքային` մետաղական հանաքավայրեր եւ հանքերեւակում) արդյունքների  վերաբերյալ» հաշվետվության մեջ:

Ըստ այդմ` «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ին 2005 թ. Քարաբերդի ոսկու հանքավայրի ուսումնասիրության լիցենզիա է տրամադրվել ընթացակարգերի խախտումներով, հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հանքավայրը պարունակում է ռազմավարական նշանակության օգտակար հանածոներ:

ՎՊ-ն նաեւ խախտումներ էր արձանագրել այդ նույն ընկերությանը Վայոց Ձորի մարզում Կաքավասարի ոսկու-բազմամետաղների հանքի ուսումնասիրությունը կատարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ